Համաշխարհային բանկը (ՀԲ) կանխատեսում է 2022 թվականին Ուկրաինայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 45 տոկոս անկում։ Ռուսաստանում տնտեսական անկումը կկազմի 8,9 տոկոս, ըստ ՀԲ-ի:
Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա խաթարել է ուկրաինական արդյունաբերական հատվածը, հանգեցրել ենթակառուցվածքների ոչնչացմանը, բնակչության կտրուկ նվազմանը, ասվում է համաշխարհային տնտեսության հեռանկարների վերաբերյալ Համաշխարհային բանկի զեկույցում:
Իր հերթին, Ուկրաինա ներխուժումը, արտասահմանյան ընկերությունների հեռանալը, պատժամիջոցները ծանր հարված են հասցրել Ռուսաստանի տնտեսությանը, սակայն էներգակիրների արտահանման եկամուտները կառավարությանը թույլ են տալիս ֆինանսավորել բյուջեի ծախսերը, ընդգծում է ՀԲ-ը:
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը բացասաբար է անդրադառնում նաև համաշխարհային տնտեսության վրա։ Համաշխարհային բանկը կրճատել է գլոբալ տնտեսական աճի իր կանխատեսումը ավելի քան կիսով չափ՝ մինչև 1,2 տոկոս։
«Աշխարհը թևակոխում է թույլ տնտեսական աճի և բարձր գնաճի երկարատև շրջան», - գրում են Համաշխարհային բանկի փորձագետները։ Մասնավորապես, ուկրաինական և ռուսական հացահատիկի ու բուսական յուղի արտահանման հետ կապված խնդիրները հանգեցնում են այդ ապրանքների գների աճին, ասված է զեկույցում: