Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անժամկետ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Միխայիլ Միշուստինի, կառավարության գրեթե բոլոր մնացած անդամների, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի նկատմամբ:
Ընդհանուր հաշվով ցանկում 35 քաղաքական գործիչ է: Պատժամիջոցների հրամանագիրն ուժի մեջ է մտել հրապարակման պահից: Պատժամիջոցները ենթադրում են ակտիվների արգելափակում, առևտրային գործառնությունների սահմանափակում և Ուկրաինա մուտք գործելու արգելք:
Սանկցիաներ են սահմանվել նաև ռուսական 236 բուհերի և դրանց 261 ղեկավարների նկատմամբ: Այդ ցուցակում են Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան Պետական համալսարանը և դրա ռեկտոր՝ Ուկրաինայում ծնված Վիկտոր Սադովնիչին:
Զելենսկու հրամանագրով դադարեցվել է երկու երկրների համագործակցությունը մշակույթի, գիտության, կրթության և սպորտի բնագավառներում: