Մատչելիության հղումներ

Մահացել է Դմիտրի Կովտունը, ով կասկածվում էր Ալեքսանդր Լիտվինենկոյին թունավորելու մեջ


Ալեքսանդր Լիտվինենկո
Ալեքսանդր Լիտվինենկո

Մոսկվայի հիվանդանոցում մահացել է գործարար Դմիտրի Կովտունը, ով կասկածվում էր Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոյին Լոնդոնում թունավորելու մեջ։

Կովտունի մահը հաստատել է նրա ընկերը՝ այդ գործով գլխավոր կասկածյալ Անդրեյ Լուգովոյը։ Նա նույնպես Ռուսաստանի հատուկ ծառայության նախկին աշխատակից էր, այժմ Պետդումայի պատգամավոր։

Ենթադրվում է, որ 57-ամյա Կովտունը մահացել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդությունների պատճառով։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խստորեն քննադատող Ալեքսանդր Լիտվինենկոն 2006 թվականին Լոնդոնում մահացել է Կովտունի և Լուգովոյի հետ թեյ խմելուց մի քանի շաբաթ անց։ Նրա օրգանիզմում «Պոլոնիում-210» ռադիոակտիվ նյութ էր հայտնաբերվել։ Մահվան մահճում Լիտվինենկոն Պուտինին մեղադրում էր իր մահը պատվիրելու մեջ։

Բրիտանիայի ոստիկանությունը ռադիոակտիվ այդ նյութի հետքեր էր հայտնաբերել Լուգովոյի ու Կովտունի այցելած վայրերում՝ գրասենյակում, հյուրանոցում, օդանավում և ֆուտբոլային մարզադաշտում։

Նրանք հերքել էին Լիտվինենկոյին թունավորելու գործում իրենց մասնակցության կասկածները։ Ռուսաստանը մերժել էր նրանց արտահանձնելու Լոնդոնի պահանջը։

XS
SM
MD
LG