Բրիտանական դատարանը հետաքննում է Ռուսաստանի նախկին գործակալ Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանությունը։
Լիտվինենկոն մահացել է 2006 թվականին՝ Լոնդոնի հյուրանոցներից մեկում ռադիոակտիվ նյութ պարունակող թեյ խմելուց երեք շաբաթ անց։ Մահվան մահճում նա մեղադրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ իր սպանությունը պատվիրելու մեջ։