Մատչելիության հղումներ

Բրիտանական զեկույց․ Պուտինը «հավանաբար հավանություն է տվել» Լիտվինենկոյի սպանությանը


Ռոբերտ Օուեն, Լոնդոն, 20-ը հունվարի, 2016թ․
Ռոբերտ Օուեն, Լոնդոն, 20-ը հունվարի, 2016թ․

Մեծ Բրիտանիայում այսօր հրապարակված զեկույցի եզրակացության համաձայն՝ ռուս լրտես Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանությանը «հավանաբար հավանություն են տվել» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Անվտանգության դաշնային ծառայության այժմ նախկին տնօրեն, ներկայումս՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:

The New York Times-ի փոխանցմամբ՝ բրիտանական Գերագույն դատարանի պաշտոնաթող դատավոր Ռոբերտ Օուենի գլխավորությամբ անցկացված հետաքննության արդյունքներն ընդգրկվել են 328-էջանոց զեկույցում:

«Ամբողջովին հաշվի առնելով ինձ հասանելի բոլոր փաստերը և վերլուծությունները, գտնում եմ, որ պարոն Լիտվինենկոյին սպանելու՝ Անվտանգության դաշնային ծառայության գործողությանը հավանաբար հավանություն են տվել պարոն Պատրուշևը և նաև նախագահ Պուտինը», - զեկույցում գրել է Օուենը:

ԿԳԲ-ի և Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակից, այնուհետև՝ Պուտինի քննադատ Լիտվինենկոն ապրում էր Մեծ Բրիտանիայում, մահացել է 2006 թվականին: Բրիտանացի քննիչները եզրակացրել են, որ նա երկու ռուս տղամարդու հետ թեյ խմելիս է թունավորվել և երեք շաբաթ անց մահացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG