Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը


Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը։ Ընդդիմության շարժման առաջնորդները դեռ ելույթ չեն ունեցել։ «Հանրապետական» կուսակցության անդամներից երկուսը ելույթ ունեցան, այդ թվում՝ խորհրդարանի «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ Ըստ էության, նրա ելույթի մեծ մասը երեկվա բախումների վերաբերյալ էր։

Ընդդիմադիր պատգամավորն իշխանություններին քննադատեց քաղաքացիների նկատմամբ ուժ կիառելու համար։ Նա ևս պնդեց, թե ցուցարարները խաղաղ են եղել, ոստիկաններ են սադրել։ Թե հանրահավաքից հետո ինչ են նախատեսում ընդդիմադիրները, դեռ հայտնի չէ, սովորաբար նրանք քայլերթ են անում կենտրոնական փողոցներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG