Ուկրաինայում ԱՄՆ նոր դեսպան Բրիջիթ Բրինքը խոստացել է աջակցել անվտանգության միջոցառումների իրականացմանը՝ ներառյալ Ուկրաինա զենքի հետագա մատակարարումը: Այս մասին ամերիկացի դիվանագետն ասել է հունիսի 2-ին Կիևում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հավատարմագրերը հանձնելու ժամանակ։
Մի քանի շաբաթ առաջ Բրինքի թեկնածությունը Ուկրաինայում դեսպանի պաշտոնում հաստատեց ԱՄՆ Սենատը։ Դրանից առաջ նա աշխատել է Սլովակիայում, Վրաստանում, Ուզբեկստանում, տարբեր բարձր պաշտոններ է զբաղեցրել Պետդեպարտամենտում և Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում: