Մատչելիության հղումներ

Բայդենը Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է Թբիլիսիում նախկին փոխդեսպան Բրինքին


Դեսպան Բրիջիթ Բրինք, արխիվ
Դեսպան Բրիջիթ Բրինք, արխիվ

Նախագահ Ջոզեֆ Բայդենը Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է Բրիջիթ Բրինքի թեկնածությունը, որն այժմ ղեկավարում է Սլովակիայում Միացյալ Նահանգների դեսպանատունը։

Կիևում ԱՄՆ դեսպանի պաշտոնը թափուր էր 2019 թվականից՝ Մարի Յովանովիչի պաշտոնանկությունից հետո։

Դեսպանի պաշտոնում առաջադրված Բրինքը ամերիկյան դիվանագիտական համակարգում աշխատում է արդեն 26 տարի։ Կոսովոյի հակամարտության տարիներին աշխատել է Բելգրադում ԱՄՆ դեսպանատանը, 2000-ականներին զբաղեցրել է Պետքարտուղարության Կիպրոսի բաժնի վարիչի պաշտոնը։ 2011-2014 թվականներին Բրինքը աշխատել է Վրաստանում՝ որպես ԱՄՆ փոխդեսպան։ Տիրապետում է ռուսերենին, սերբերենին և վրացերենին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG