Մատչելիության հղումներ

ԵՄ երկրները չեն կարողանում համաձայնության հասնել ռուսական նավթի նկատմամբ էմբարգոյի հարցով


Հունգարիայում "Дружба" նավթամուղի ընդունիչ կետերից մեկը, արխիվ
Հունգարիայում "Дружба" նավթամուղի ընդունիչ կետերից մեկը, արխիվ

Եվրամիության երկրները չեն կարողացել համաձայնության հասնել ռուսական նավթի նկատմամբ էմբարգոյի սահմանման հարցում, այնինչ այսօր ավելի ուշ նախատեսված Միության գագաթնաժողովին հաշվված ժամեր են մնացել։ Բանակցությունները շարունակվում են։

Ըստ հաղորդագրության, Եվրամիության երկրները բանակցում էին հետևյալ տարբերակի շուրջ՝ մինչև այս տարվա վերջ էմբարգո սահմանել ծովով՝ տանկերներով ստացվող ռուսական նավթի նկատմամբ, իսկ Հունգարիան, Չեխիան ու Սլովակիան կշարունակեն ստանալ ռուսական նավթը 4 հազար կիլոմետրանոց "Дружба" նավթամուղի միջոցով, որն ուղղվում է այդ երկրների նավթավերամշակման գործարաններ։

Ըստ Bloomberg-ի, ի սկզբանե Հունգարիան կողմ էր այս տարբերակին, սակայն հետո նոր զիջումներ է պահանջել Եվրամիությունից, և չի հաջողվել համաձայնության հասնել։

Նախորդ տարի Ռուսաստանը "Дружба"-ով օրական Եվրամիություն է արտահանել 720 հազար բարել նավթ, իսկ ծովով՝ ավելի քան երկու անգամ շատ՝ գրեթե 1,6 միլիոն բարել։

XS
SM
MD
LG