Մատչելիության հղումներ

Եվրամիությունը կարող է էմբարգո սահմանել ռուսական նավթի վրա, սակայն բացառություն անել Հունգարիայի համար


Ցույց ռուսական նավթի ներկրումն արգելելու պահանջով, արխիվ, Բրյուսել, Բելգիա:
Ցույց ռուսական նավթի ներկրումն արգելելու պահանջով, արխիվ, Բրյուսել, Բելգիա:

Եվրոպական միության երկրները քննարկում են ռուսական նավթի ներկրումն արգելելու հնարավորությունը, պայմանով, որ բացառություն արվի այդ հարցում առարկություններ ներկայացրած Հունգարիայի համար:

Համաձայնության պարագայում Եվրամիությունը կկարողանա ուժի մեջ մտցնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը:

Ենթադրվում է, որ համաձայնությունը կարող է ձեռք բերվել Բրյուսելում այս կիրակի օրը Եվրամիության դեսպանների հանդիպման ընթացքում, ինչից հետո այն հաստատման կներկայացվի մայիսի 30-ից 31-ը կայանալիք Եվրամիության ղեկավարների գագաթնաժողովին:

Հունգարիան կտրականապես դեմ է ռուսական նավթի էմբարգոյին, պնդելով, որ դա աղետալի հարված կհասցնի հունգարական տնտեսությանը:

Գագաթնաժողովի ընթացքում Եվրամիության լիդերները կքննարկեն պաշտպանության և էներգետիկայի խնդիրներն, ինչպես նաև պարենի հնարավոր ճգնաժամը, որը կարող է առաջանալ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով:

XS
SM
MD
LG