Մատչելիության հղումներ

Միրզոյանը Բորելին է ներկայացրել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Երևանի դիրքորոշումը


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Բրյուսելում առանձնազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։

Միրզոյանը Բորելին է ներկայացրել Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ, կարևորել միջազգային հանրության և, մասնավորապես՝ ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ նպաստելու հակամարտության համապարփակ և տևական լուծմանը։

Առանձնազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին, տարածաշրջանային ու միջազգային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին։

Արտգործնախարարը Բրյուսելում է մայիսի 17-ից՝ մասնակցելու Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 4-րդ նիստին: Երեկ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Էվա Կոպաչի հետ, քննարկել տարածաշրջանային անվտանգության խնդիրներ։

XS
SM
MD
LG