Մատչելիության հղումներ

«Հույս ունեմ, որ եռակողմ հանդիպումը քայլ կլինի խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ»․ Միրզոյան


«Հույս ունեմ, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մայիսի 12-ի եռակողմ հանդիպումը քայլ կլինի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ», -այսօր Դուշանբեում՝ ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նա վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի ու նոյեմբերի 26-ի հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։

Ներկայացնելով հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման վերաբերյալ՝ Միրզոյանը կարևորել է խաղաղ գործընթացի առաջմղումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո։

Նիստին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, այդ թվում՝ ստորագրել խաղաղության համաձայնագիր և սկսել սահմանների սահամանազատման գործընթացը։

XS
SM
MD
LG