Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2-ով, բուժվածներինը՝ նույնքան, հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնը:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 1245 թեստավորում:
COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 540 մարդ։
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 623 է: