Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 26-ով՝ հասնելով 422 հազար 900-ի, գրանցվել է մահվան 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
Հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 31-ով և հասել 412 հազար 50-ի:
Իրականացվել է 11 հազար 538 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 69 հազար 240-ի:
Անցած մեկ օրում, ըստ նույն աղբյուրի, 1023 թեստավորման արդյունքում հայտնաբերվել է վարակի 4 նոր դեպք, առողջացել է մեկ մարդ, հիվանդությունից մահվան դեպք չի արձանագրվել։
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 623 է:
COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 544 մարդ:
Պատվաստում
Մայիսի 9-ի դրությամբ Հայաստանում կատարվել է ընդհանուր 2 մլն 183 հազար 124 պատվաստում։ Առաջին դեղաչափը ստացել է 1 մլն 130 հազար 460 մարդ, ամբողջությամբ պատվաստվել է 999 հազար 123 քաղաքացի, բուստեր ստացել է 49 հազար 925 մարդ։