Ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման անդամները քայլերթ են իրականացնում Երևանի կենտրոնում:
ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը քայլերթից առաջ մեկնարկած հանրահավաքի ընթացքում ասաց, որ առաջիկա օրերին ավելի մանրամասն կներկայացնեն իրենց ծրագրերը, կհստակեցնեն քայլերը:
Երեկ ընդդիմադիր շարժումը հայտարարել էր, որ իշխանությունների հեռացմանը հասնելուց հետո ազգային համաձայնության կառավարություն են ձևավորելու:
Այսօր Երևանի 4 վարչական շրջաններից ընդդիմադիրները երթեր են իրականացրել դեպի Կենտրոն: Նրանք անհնազանդության ակցիաներ են արել, դրանք ուղեկցվել են միջադեպերով, ոստիկանները կրկին ուժ են գործադրել: