Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 4-ով, բուժվածներինը՝ 6-ով, գրանցվել է մահվան 1 դեպք


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 4-ով՝ հասնելով 422 հազար 891-ի, գրանցվել է մահվան 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 6-ով և հասել 412 հազար 40-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 1 հազար 803 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 649 հազար 74-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվն է 8 հազար 623:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 544 մարդ:

XS
SM
MD
LG