ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի հաջորդ նիստում Եվրամիությունը հույս ունի հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, ասել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով պատասխանատու Ժոզեպ Բորելը։
Նոր փաթեթը կարող է սահմանափակել Ռուսաստանի էներգակիրների արտահանումը, նաև ռուսական նավթի գնման էմբարգոն, քայլ, որը Մոսկվային կզրկի եկամտի հիմնական հոսքից:
«Որպեսզի փաթեթն ընդունվի, այն պետք է հաստատվի ԵՄ երկրների կողմից, նրանք, սակայն, դեռ միասնական չեն այս հարցում», - ասել է Բորելը։