Ֆրանսիան սպասում է Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցների վերցերորդ փաթեթի հաստատմանը: Այդ մասին ասել է Ֆրանսիայի արտաքին գերատեչության պաշտոնական ներկայացուցիչ Անն-Կլեր Լեժանդրը:
«Ռուսաստանի վրա ճնշումը կշարունակվի ոչ միայն Ուկրաինային նոր զինատեսակներ տրամադրելու, այլև նոր սանկցիաներ ընդունելու եղանակով: Մենք կշարունակենք ճնշում բանեցնել»,- ասել է Լեժանդրը:
Նրա փոխանցմամբ, պատժամիջոցների վեցերորդ փաթեթը կընդունվի հաջորդ շաբաթվա ընթացքում և դրանում կընդգրկվի նաև Ռուսաստանի նավթարդյունաբերությունը: