Ղազախստանի իշխանությունները ռուսաստանցի ռեժիսոր և երգիծական-քաղաքական հեռուստածրագրի հաղորդավար Տիգրան Քեոսայանին կարող են ընդգրկել «անցանկալի անձանց» ցուցակում:
Նման որոշում կարող է ընդունվել Քեոսայանի հրապարակավ հնչեցրած անպարկեշտ մեկնաբանությունն Ուկրաինայի խնդրում Ղազախստանի դրսևորած դիրքորոշման վերաբերյալ:
«Հարկ է ուշադրություն դարձնել ռուսաստանցի լրագրող Տիգրան Քեոսայանի վիրավորական և կողմնակալ ելույթի վրա: Գուցե նրա հայտարարությունը համահունչ է ռուսաստանյան հանրության և քաղաքական վերնախավի որոշ հատվածի կարծիքին, բայց որևէ կերպ չի համապատասխանում մեր երկրների համագործակցության, մեր երկու պետությունների ղեկավարների մակարդակով ընդունված համաձայնությունների ոգուն և բովանդակությանը»,- հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը:
Նրա խոսքով՝ «նմանօրինակ ելույթները թունավորում են բարիդրացիական փոխհարաբերությունները և ձեռնտու են ռուս-ղազախական ռազմավարական գործընկերության հակառակորդներին»:
«Կարծում եմ, նա [Տիգրան Քեոսայանը] կընդգրկվի Ղազախստան մուտք գործելու իրավունքից զրկված անցանկալի անձանց ցուցակում»,- ասել է Սմադիարովը: