Մատչելիության հղումներ

Տիգրան Քեոսայանին կանչել են դատախազություն


Հայտնի ռեժիսոր եւ դերասան Տիգրան Քեոսայանին կանչել են Մոսկվայի դատախազություն՝ ցուցմունքներ տալու ազգամիջյան թշնամանք հրահրելու կասկածի վերաբերյալ:

Քեոսայանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկային է դիմել Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Կուրյանովիչը, որը պնդում է, թե Քեոսայանը «ռուսների նկատմամբ բռնության կոչ է արել, հորդորելով խփել նրանց աղյուսով»:

Իր հեղինակային հեռուստահաղորդման ժամանակ Տիգրան Քեոսայանը պատմել է, որ մի անգամ, երբ մանկության տարիներին բակում իրեն նվաստացրել են ազգային պատկանելության համար, հայրը՝ Էդմոնդ Քեոսայանը խորհուրդ է տվել. - «Եթե քեզ նեղացնողը քեզնից մեծ է ու բոյով՝ քարը վերցրու ու տուր գլխին»:

Հաղորդման ժամանակ Քեոսայանը ասել է, որ երբեք հոր այդ խորհրդին չի հետեւել:

Քեոսայանի պաշտպան Պավել Աստախովը լրագրողներին հայտնել է, որ Տիգրան Քեոսայանի ցուցմունքներից հետո դատախազությունը վերջնական որոշում կկայացնի քրեական գործ հարուցել - չհարուցելու վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG