Մատչելիության հղումներ

Ադրբեջանը և Վրաստանը մտադիր են այս տարի 1 մլրդ դոլարի հասցնել ապրանքաշրջանառությունը


Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, արխիվ:
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, արխիվ:

Բաքուն և Թբիլիսին մշակում են 19 ստորագրվելիք փաստաթղթեր, որոնց նպատակն է ընդարձակել երկկողմ համագործակցությունը: Այդ մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, ով այսօր Բաքվում հանդիպել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ:

«2019 թվականից երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները 21 պաշտոնական հանդիպում են անցկացրել: Տվյալ պահին մշակում ենք 19 փաստաթուղթ», - ասել է Բայրամովը:

Նրա փոխանցմամբ՝ Վրաստանը կարևոր դեր է կատարում տարածաշրջանային համագործակցության ոլորտում: Բայրամովը հույս է հայտնել, որ Դարչիաշվիլիի այցը դրական լիցք կհաղորդի տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին:

«Ադրբեջանը սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և Վրաստանի կողմից նույն վերաբերմունքն է տեսնում Ադրբեջանի նկատմամբ», - ասել է Բայրամովը:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ 2021 թվականին երկու երկրների ապրանքաշրջանառությունը 800 միլիոն դոլար է կազմել, այս տարվա առաջին եռամսյակում՝ 260 միլիոն դոլար:

«Կողմերը մտադիր են ընթացիկ տարում ապրանքաշրջանառությունը հասցնել 1 միլիարդ դոլարի», - ասել է Բայրամովը:

XS
SM
MD
LG