Մատչելիության հղումներ

Աղաջանյանը դատապարտելի է համարում Մոնտեվիդեոյում Չավուշօղլուի ժեստը


ԱԺ րտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյան, արխիվ
ԱԺ րտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյան, արխիվ

Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը դատապարտելի է որակում Ուրուգվայի մայրաքաղաքում Թուրքիայի արտգործնախարարի ժեստը:

«Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ազգայնական ժեստը՝ ցուցադրված Մոնտեվիդեոյում հայ համայնքի ներկայացուցիչներին, դատապարտելի գործողություն է և ոչ մի կերպ չի նպաստում երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման մթնոլորտի և երկխոսության ձևավորմանը», - Ֆեյսբուքում գրել է Էդուարդ Աղաջանյանը:

«Ողջունում ենք ուրուգվայական կողմի անհապաղ արձագանքը՝ Թուրքիայի դեսպանին երկրի արտաքին գերատեսչություն կանչը՝ բացատրություններ ներկայացնելու համար», - ընդգծում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորը:

Երեկ Մոնտեվիդեոյում Թուրքիայի դեսպանատան առջև հավաքված հայերի բողոքին Չավուշօղլուն պատասխանել է «գորշ քայլերի» նշանով։ Ուրուգվայի արտգործնախարարը Թուրքիայի դեսպանին կանչել է նախարարություն՝ այդ նշանի կապակցությամբ բացատրություններ տալու համար։

XS
SM
MD
LG