Մատչելիության հղումներ

Ապրիլքսանչորսյան ուղերձում ԱՄՆ նախագահը կրկին օգտագործել է Հայոց ցեղասպանություն եզրույթը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, ապրիլ, 2022թ․
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, ապրիլ, 2022թ․

Միացյալ Նահանգների նախագահը հրապարակեց իր ապրիլքսանչորսյան ուղերձը, որում, ինչպես և նախորդ տարի, Ջո Բայդենն օգտագործել է Հայոց ցեղասպանություն եզրույթը։

«1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականների և համայնքի առաջնորդների։ Այսպես սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկը։ Այսօր մենք հիշատակում ենք մեկևկես միլիոն հայերին, որոնք բնաջնջման արշավի ընթացքում տեղահանվել են, կոտորվել կամ մահվան երթի ուղարկվել, և սգում ենք այդքան շատ կյանքերի կորուստը», - ասված է ուղերձում, որը հրապարակված է Սպիտակ տան պաշտոնական կայքէջում։

«Խորհելով Հայոց ցեղասպանության մասին, մենք վերահաստատում ենք մեր խոստումը՝ զգոն մնալ ատելության քայքայիչ ազդեցության դեմ՝ իր բոլոր ձևերում։ Մենք հանձնառու ենք մնում աշխարհի վրա տևական սպիներ թողնող վայրագությունները բարձրաձայնելուն և կանգնեցնելուն։ Եվ, սգալով կորուստները Մեծ Եղեռնի ընթացքում, կրկնապատկենք մեր ջանքերը՝ ապաքինելու և կառուցելու ավելի լավ, ավելի խաղաղ աշխարհը, որը մենք ցանկանում ենք մեր երեխաների համար», - հայտարարում է ԱՄՆ նախագահը։

«Ամերիկահայերը Միացյալ Նահանգների կենսական մաս են կազմում։ Նրանք մեր պետությունն ավելի ուժեղ և ավելի դինամիկ են դարձնում՝ նույնիսկ կրելով ողբերգական գիտելիքը իրենց նախնիների հետ կատարվածի մասին։ Մենք ճանաչում ենք նրանց ցավը և հարգում նրանց պատմությունը», - ասված է Ջո Բայդենի ուղերձում։

Մանրամասները տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG