Մատչելիության հղումներ

Աշխարհի ադրբեջանցիների հինգերորդ համագումարն անցկացվում է Շուշիում


Շուշի -Ադրբեջանի նախագահը ելույթ է ունենում Աշխարհի ադրբեջանցիների հինգերորդ համագումարի բացմանը, 22-ը ապրիլի, 2022թ․
Շուշի -Ադրբեջանի նախագահը ելույթ է ունենում Աշխարհի ադրբեջանցիների հինգերորդ համագումարի բացմանը, 22-ը ապրիլի, 2022թ․

Ադրբեջանի կառավարության կազմակերպած Աշխարհի ադրբեջանցիների հինգերորդ համագումարը այս տարի անցկացվում է Շուշիում՝ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ։

Միջոցառման բացմանը ելույթ ունենալով՝ Ադրբեջանի առաջնորդը հայտարարել է՝ «այսուհետ ադրբեջանական ժողովուրդն ապրելու է որպես հաղթանակած ժողովուրդ», «այսուհետ Ադրբեջանը ապրելու է որպես հաղթանակած պետություն»։

«Ղարաբաղյան հակամարտության լուծումն ինձ համար՝ որպես նախագահի, գլխավոր խնդիրն էր։ Նախագահի պաշտոնում իմ ընտրվելու առաջին օրվանից մինչ այսօր այս հարցի լուծումն ու հետկոնֆլիկտային շրջանի զարգացումը ի շահ Ադրբեջանի, ինձ համար հանդիսանում է գլխավոր խնդիր», - հայտարարել է Իլհամ Ալիևը։

Աշխարհի ադրբեջանցիների համագումարն անցկացվում է 2001 թվականից, նախորդ բոլոր հավաքներն անցկացվել են Բաքվում։

XS
SM
MD
LG