Մատչելիության հղումներ

Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ


Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահներ Էմանյուել Մակրոնը և Վլադիմիր Զելենսկին Կիևում բանակցություններից հետո, 8-ը փետրվարի, 2022թ․
Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահներ Էմանյուել Մակրոնը և Վլադիմիր Զելենսկին Կիևում բանակցություններից հետո, 8-ը փետրվարի, 2022թ․

Էմանյուել Մակրոնը թվիթերյան իր էջում գրել է, որ զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն՝ իր աջակցությունը հայտնելու Ուկրաինային։

«Ապրիլի 14-ին լրացավ ուկրաինական սարսափի 50-րդ օրը։ 50 օր պատերազմ է մեր Եվրոպայի սրտում։ Նախագահ Զելենսկու հետ իմ զրույցի ժամանակ ես ևս մեկ անգամ հայտնեցի մեր վճռականությունը՝ կանգնելու նրա կողքին և վերջ դնելու հակամարտությանը», - գրել է Ֆրանսիայի նախագահը:

«Ուկրաինայում սարսափելի հանցագործություններ են կատարվել: Դեպքի վայրում գտնվող մեր փորձագետներն օգնում են ուկրաինացի և միջազգային դատական մարմինների պաշտոնյաներին ապացույցներ հավաքել ու բացահայտել մեղավորներին: Ռուսաստանի իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Առանց արդարության խաղաղություն չկա», - հավելել է Մակրոնը:

Նա ընդգծել է, որ պատերազմի անցած 50 օրերի ընթացքում Ֆրանսիան ուկրաինական բանակին տրամադրել է ավելի քան 100 միլիոն եվրո արժողությամբ զինտեխնիկա և կշարունակի ռազմական աջակցությունը։ Բացի այդ, Ֆրանսիան Ուկրաինային ուղարկում է 24 հրշեջ և 50 շտապ բուժօգնության մեքենա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG