Մատչելիության հղումներ

Մակրոնը նոր հեռախոսազրույցներ է ծրագրում Պուտինի և Զելենսկու հետ


Ֆրանսիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի նախագահների և Գերմանիայի կանցլերի բանակցությունները Փարիզում, 9-ը դեկտեմբերի, 2022թ.
Ֆրանսիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի նախագահների և Գերմանիայի կանցլերի բանակցությունները Փարիզում, 9-ը դեկտեմբերի, 2022թ.

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ ծրագրում է առաջիկա օրերին նոր հեռախոսազրույցներ ունենալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այդ մասին նա հայտարարել է France 2 հեռուստաալիքի եթերում։

Մակրոնը հավելել է, որ կգործադրի «առավելագույն ջանքերը՝ այս մարտերը դադարեցնելու կարողությունը պահպանելու համար»։

Նա վստահեցրել է, որ շատ ժամանակ է հատկացնում ուկրաինական թեմային նույնիսկ հիմա՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար պայքարի ֆոնին։

Կիրակի օրը Ֆրանսիայում կայացավ նախագահական ընտրությունների առաջին փուլը, որի արդյունքում Մակրոնն ու ծայրահեղ աջ «Ազգային միասնություն» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը անցան երկրորդ փուլ։ Երկրորդ փուլը կկայանա ապրիլի 24-ին։

XS
SM
MD
LG