Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 10-ով՝ հասնելով 422 հազար 721-ի, հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 6-ով և հասել 410 հազար 393-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 130 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 7 հազար 841-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 621 է:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 27 մարդ։