Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1-ով, բուժվածներինը՝ 17-ով, գրանցվել է մահվան 1 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1-ով՝ հասնելով 422 հազար 670-ի, հիվանդությունից գրանցվել է մահվան 1 դեպք:

Այսօր ժամը 11-ի սահմաններում նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 17-ով և հասել 410 հազար 341-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 1 հազար 921 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 333-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասել է 8 հազար 621-ի:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 36 մարդ։

Պատվաստում

Ապրիլի 10-ի դրությամբ Հայաստանում կատարվել է ընդհանուր 2 մլն 142 հազար 685 պատվաստում։ Առաջին դեղաչափը ստացել է 1 մլն 117 հազար 714 մարդ, ամբողջությամբ պատվաստվել է 982 հազար 452 քաղաքացի։

XS
SM
MD
LG