Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 20-ով՝ հասնելով 422 հազար 711-ի, հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 22-ով և հասել 410 հազար 387-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 540 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 5 հազար 711-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 621 է:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 23 մարդ։