Մատչելիության հղումներ

ԵՄ հատուկ ներկայացուցիչը «կարևոր և հեռատես» է որակում Հայաստանի վարչապետի ելույթը


 ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար, արխիվ
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար, արխիվ

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «կարևոր և հեռատես» է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվա ելույթը խորհրդարանում։

Թվիթերում արած գրառման մեջ եվրոպացի դիվանագետն ընդգծել է, որ «համապարփակ կարգավորման ճանապարհին դեռ շատ մարտահրավերներ կան, բայց կարևոր է առաջ շարժվել»:

«Հայաստանն ունի Եվրամիության աջակցությունը՝ արդար խաղաղության որոնման գործում», - գրել է Տոյվո Կլաարը։

Հայաստանի վարչապետը երեկ Ազգային ժողովում մասնավորապես հայտարարեց․ - «Այսօր միջազգային հանրությունը մեզ հստակ ասում է՝ լինել աշխարհի միակ երկիրը, որ երկկողմ մակարդակում չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար: Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ»։

XS
SM
MD
LG