Մատչելիության հղումներ

Societe Generale-ը հայտարարեց ռուսական շուկայից դուրս գալու մասին


Ֆրանսիա - Socie՛te՛ Generale-ի կենտրոնական գրասենյակը Փարիզում, արխիվ
Ֆրանսիա - Socie՛te՛ Generale-ի կենտրոնական գրասենյակը Փարիզում, արխիվ

Ֆրանսիական Socie՛te՛ Generale-ը եվրոպական խոշոր ֆինանսական խմբերից առաջինն է, որը հայտարարեց ռուսական շուկայից դուրս գալու մասին։

Ռուսաստանում Socie՛te՛ Generale-ի հիմնական ակտիվը՝ «Ռոսբանկ»-ը, ինչպես նաև ապահովագրական բիզնեսը կվաճառվի «Ինտերռոս» խմբին, որը նախկինում արդեն իսկ եղել է «Ռոսբանկ»-ի համասեփականատեր։

Օտարերկրյա բանկերը Ռուսաստանից հեռանալու մասին սկսեցին մտածել Ուկրաինայում պատերազմի մեկնարկից և ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Եվրամիության կողմից Ռուսաստանի տնտեսության և ֆինանսական հատվածի դեմ կոշտ պատժամիջոցներ սահմանելուց հետո։

Socie՛te՛ Generale-ն ավստրիական Raiffeisen Bank International-ի և իտալական UniCredit-ի հետ միասին Ռուսաստանի նկատմամբ ամենաբարձր ռիսկով եվրոպական բանկերից է:

XS
SM
MD
LG