Մատչելիության հղումներ

Ուկրաինան ՆԱՏՕ-ից զենք է խնդրում, զենք ու նորից զենք․ Կուլեբա


Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում զրուցում է լրագրողների հետ, Բրյուսել, 7-ը ապրիլի, 2022թ․
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում զրուցում է լրագրողների հետ, Բրյուսել, 7-ը ապրիլի, 2022թ․

Բրյուսելում այսօր մեկնարկել է ՆԱՏՕ-ի անդամ Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարների հանդիպումը, որին հրավիրվել է նաև Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մինչ հանդիպման մեկնարկը նա լրագրողներին ասել է, որ Ուկրաինան ավելի շատ զենք է խնդրում Ռուսաստանի ագրեսիային դիմակայելու համար։

«Իմ օրակարգը շատ պարզ է՝ զենք, զենք և նորից զենք։ Մենք գիտեք ինչպես պայքարել, մենք գիտենք ինչպես հաղթել, բայց առանց Ուկրաինայի խնդրած զենքի կանոնավոր և բավարար մատակարարումների այդ հաղթանակը կուղեկցվի բազմաթիվ զոհերով», - ասել է Դմիտրի Կուլբան։

Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կրկնել է հայտնի դիրքորոշումը՝ ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինային, բայց զորք չի ուղարկի Ուկրաինա։

XS
SM
MD
LG