Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային, բայց զորք չի ուղարկի


Հյուսիսատլանտյան դաշինքը կշարունակի աջակցել Ուկրաինային` մասնավորապես տրամադրելով զենք և սարքավորումներ, դաշինքի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Միաժամանակ նա նշել է, որ դաշնակիցները նախկինի պես դեմ են հակամարտության հետագա սրացմանը և զորք չեն ուղարկի Ուկրաինա, ինչպես նաև ոչ թռիչքային գոտի չի հայտարարվի։ Նա ասել է, որ այդ քայլերը ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի զորքերի միջև ուղիղ առճակատման սպառնալիքներ կստեղծեն։

Ստոլտենբերգը զգուշացրել է Ռուսաստանին քիմիական կամ զանգվածային ոչնչացման ցանկացած զենք կիրառելու հետևանքների մասին։

XS
SM
MD
LG