Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 7-ով, բուժվածներինը՝ 18-ով, մահվան դեպք չի գրանցվել


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 7-ով՝ հասնելով 422 հազար 581-ի, հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 18-ով և հասել 410 հազար 124-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 48 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 983 հազար 263-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 617 է:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 162 մարդ։

Պատվաստում

Ապրիլի 3-ի դրությամբ Հայաստանում կատարվել է ընդհանուր 2 մլն 131 հազար 421 պատվաստում։ Առաջին դեղաչափը ստացել է 1 մլն 114 հազար 714 մարդ, ամբողջությամբ պատվաստվել է 976 հազար 425 քաղաքացի։

XS
SM
MD
LG