Մատչելիության հղումներ

Հարավային Օսիայում ցանկանում են երկու հանրաքվե անցկացնել․ Բիբիլով


Հարավային Օսիայի ղեկավար Անատոլի Բիբիլով, արխիվ
Հարավային Օսիայի ղեկավար Անատոլի Բիբիլով, արխիվ

Հարավային Օսիայի առաջնորդը հայտարարել է, որ Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեից բացի ևս մեկ հանրաքվե կարող է անցկացվել՝ օսերի միավորման հարցով։

Անատոլի Բիբիլովն այլ մանրամասներ չի հայտնել, պաշտոնապես հայտնի չէ նաև, թե երբ է նախատեսված քվեարկությունը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ այն կարող է տեղի ունենալ ապրիլի 10-ին նշանակված նախագահական ընտրություններից հետո։

Ռուսաստանը Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել է 2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո, իսկ Հյուսիսային Օսիան ՌԴ մաս է կազմում՝ մտնելով Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի մեջ։

XS
SM
MD
LG