Մեկնարկեց ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի այցը Երևան։
Ինչպես Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանն է տեղեկացնում, Արտաքին գործերի նախարարությունում Զբիգնև Ռաուին դիմավորել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը։ Միրզոյանի հետ հանդիպմանը կհետևեն մամուլի համար հայտարարությունները:
Նախատեսվում են նաև ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումները նախագահ Վահագն Խաչատրյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Զբիգնև Ռաուն տարածաշրջանային այցով է Երևանում, նա եղել է Թբիլիսիում և Բաքվում։ Նրա այցը միտված է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության, երկխոսության և կայունության զարգացմանը: