Այսօր աշխատանքային այցով Երևան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարարը:
Վաղը Զբիգնև Ռաունը արտգործնախարարությունում կհանդիպի Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ, որին կհետևեն մամուլի համար հայտարարությունները:
Այցի շրջանակներում նախատեսվում են նաև Զբիգնև Ռաուի հանդիպումները նախագահ Վահագն Խաչատրյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
ԵԱՀԿ գործող նախագահը տարածաշրջանային այցով եղել է Թբիլիսիում, ապա Բաքվում։ Զբիգնև Ռաուի այցը միտված է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության, երկխոսության և կայունության զարգացմանը: