Մատչելիության հղումներ

Զբիգնև Ռաուն Բաքվում ողջունել է հետկոնֆլիկտային շրջանում հաշտության ջանքերը


ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաու, արխիվ
ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաու, արխիվ

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ Լեհաստանը որպես ԵԱՀԿ-ն նախագահող երկիր ողջունում և աջակցում է տարծաշրջանում կայուն խաղաղության հասելու և հետկոնֆլիկտային շրջանում հաշտությանն ուղղված բոլոր ջանքերը։

«Մենք հուսով ենք, որ ԵԱՀԿ-ն հարթակ կմնա՝ գտնելու համար հակամարտությունների և ճգնաժամերի դիվանագիտական և քաղաքական լուծումները», - նշել է նա։

Ջեյհուն Բայրամովն ասել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար մեկ ամիս առաջ Բաքուն առաջարկներ է ներկայացրել՝ հինգ հիմնական սկզբունքներ։

«Մենք դեռ սպասում ենք կոնկրետ պատասխանի։ Հայաստանի կողմից որոշ դրական մեսիջներ են հնչում, մենք դա տեսնում ենք։ Հուսով ենք՝ արդյունքները տեսանելի կլինեն մոտ ժամանակում», - ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

ԵԱՀԿ գործող նախագահը տարածաշրջանային այց է կատարում՝ Վրաստան, Ադրբեջան ու Հայաստան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG