Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման միջնորդությունը բավարարվեց. դատավորի կալանքի ժամկետը մեկ ամսով երկարացվեց, «Ազատությանը» հայտնեց Բախշիյանի փաստաբան Արսեն Սարդարյանը։
Դատավորը կալանավորված է փետրվարի 7-ից։ Նա մեղադրվում է անձին ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
36-ամյա Բախշիյանը չի ընդունում մեղադրանքը, պնդում է, թե իր հետ տեղի ունեցող գործընթացը ուղիղ միջամտություն է դատավորի լիազորությունների իրականացմանը։