Գրենլանդիան անհրաժեշտ է Միացյալ Նահանգներին միջազգային անվտանգային խաղաղության ապահովման համար, ուրբաթ օրը հայտարարել Է նախագահ Դոնալդ Թրամփը: Նա հավելել է, որ այդ տարածքում կան չինական և ռուսական նավեր, որոնց մասին «հոգ տանելը» Վաշինգտոնը չի կարող թողնել ո՛չ Դանիային, ո՛չ էլ որևէ մեկին:
«Մեզ պետք է Գրենլանդիան։ Միջազգային անվտանգության համար, շատ կարևոր է», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը:
Ընտրվելուց անմիջապես հետո ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Գրենլանդիան պետք է Նահանգներին անվտանգության նկատառումներով, ընդ որում, Թրամփը չէր բացառել ռազմական ուժի գործադրման հնարավորությունը, ավելի ուշ խոսել էր կղզին գնելու մասին։
Դանիայի վարչապետը հակադարձել էր՝ «Գրենլանդիան չի վաճառվում»։
Գրենլանդիան 1953-ից դանիական տարածք է: Այնտեղ 57 հազար մարդ է ապրում, նրանց մեծ մասը Դանիայի քաղաքացիություն ունի: