Մատչելիության հղումներ

Ջուլիան Ասանժը բանտում ամուսնացավ իր երկարամյա ընկերուհի Ստելա Մորիսի հետ


«Վիկիլիքս» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը բրիտանական բանտում ամուսնացել է իր երկարամյա ընկերուհու՝ փաստաբան Ստելա Մորիսի հետ։ Նրանք ծանոթացել են 2011-ին, երբ Մորիսը միացել էր Ասանժի պաշտպանների թիմին։

Յոթ տարի Ասանժը թաքնվում էր Լոնդոնի Էկվադորի դեսպանատանը, այդ ընթացքում նրանք երկու երեխա են ունեցել։

2019 թվականից Ասանժն արդեն կալանքի տակ է խիստ ռեժիմի մեկուսարանում։ Նրան արտահանձնում է սպառնում ԱՄՆ-ին, որտեղ նրա դեմ քրեական գործ էր հարուցվել «Վիկիլիքս»-ում ԱՄՆ-ի դիվանագիտական և ռազմական հազարավոր գաղտնի փաստաթղթեր հրապարակելու համար։

Ջուլիան Ասանժի ու Ստելա Մորիսի ամուսնությունը չորեքշաբթի օրը տեղի է ունեցել բանտային պայմաններում նախատեսված տեսակցության ժամին։ Ընդամենը մի քանի հյուր է ներկա գտնվել։

Ստելա Մորիսը ամուսնական տորթը կտրել է ու հյուրասիրել բանտի մոտ հավաքված Ասանժի աջակիցներին։

XS
SM
MD
LG