Բրիտանիայի վերաքննիչ դատարանը բավարարելով Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության հայցը, չեղարկեց WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին արտահաձնելու արգելքի մասին առաջին ատյանի դատարանի ընդունած որոշումը։
Վերաքննիչ դատարանի վճիռը կարող է բողոքարկվել Բրիտանիայի բարձրագույն դատարանում, ուստի Ասանժին այս պահին անհապաղ արտահանձնում չի սպառնում։
WikiLeaks կայքում ԱՄՆ-ի պետդեպարտամենտի, պենտագոնի ու այլ գերատեսչությունների գաղտնի զեկույցները, փաստաթղթերը հրապարակելու համար նրա դեմ ԱՄՆ-ում 11 կետից բաղկացած մեղադրանք է առաջադրվել։
2012 թվականից Ասանժը թաքնվում էր Լոնդոնի Էկվադորի դեսպանատանը, բայց 2019-ին Էկվադորը զրկեց նրան ապաստանից ու բրիտանական ոստիկանությունը ձերբակալեց նրան։