Մատչելիության հղումներ

Ասանժը կարող է վիճարկել դատարանի որոշումը իրեն ԱՄՆ արտահանձնելու մասին


Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը իրավունք է ստացել վիճարկելու Լոնդոնի Բարձր դատարանի որոշումը իրեն ԱՄՆ արտահանձնելու մասին։ Առայժմ խոսքը միայն բողոքարկման թույլտվություն ստանալու մասին է, սակայն երաշխիքներ չկան, որ դատարանը կքննի բողոքը։

Վաշինգտոնը ցանկանում է Ասանժին քրեական պատասխանատվության ենթարկել WikiLeaks-ի կողմից Իրաքի և Աֆղանստանի պատերազմներին առնչվող 500.000 գաղտնի ռազմական փաստաթղթերի հրապարակման համար: ԱՄՆ-ի պետդեպարտամենտի, Պենտագոնի ու այլ գերատեսչությունների գաղտնի զեկույցները, փաստաթղթերը հրապարակելու համար 50-ամյա ավստրալացու դեմ ԱՄՆ-ում 11 կետից բաղկացած մեղադրանք է առաջադրվել։

2012 թվականից Ասանժը թաքնվում էր Լոնդոնի Էկվադորի դեսպանատանը, բայց 2019-ին Էկվադորը զրկեց նրան ապաստանից ու բրիտանական ոստիկանությունը ձերբակալեց նրան։

XS
SM
MD
LG