Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանը մեկնում է Փարիզ


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային այցով մեկնում է Ֆրանսիա։

Ինչպես Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակն է փոխանցում, Միրզոյանը Փարիզում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի 40-րդ նախարարական համաժողովին:

Միրզոյանը վերջին անգամ Փարիզում էր 2021-ի նոյեմբերի սկզբին՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպեց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Կողմերը քննարկեցին Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։

Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ / Organisation Internationale de la Francophonie) հիմնադրվել է 1970-ին։ Կազմակերպությունում ընդգրկված են 54 լիիրավ, 7 ասոցացված և 27 դիտորդի կարգավիճակ ունեցող պետություն: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովը տեղի է ունեցել Երևանում՝ 2018-ի հոկտեմբերի 07-12-ը։

ՖՄԿ որպես իր առաջնային առաքելություն է համարում աշխատանքները՝ ի նպաստ խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների, ֆրանսերեն լեզվի և մշակութային ու լեզվաբանական բազմազանության առաջխաղացման։

XS
SM
MD
LG