Մատչելիության հղումներ

Պատերազմող կողմերը հաղորդում են հակառակորդի կորուստների մասին


Ուկրաինա - խոցված տանկեր Սումիի շրջանում, լուսանկարն արված է մարտի 7-ին, 2022թ․
Ուկրաինա - խոցված տանկեր Սումիի շրջանում, լուսանկարն արված է մարտի 7-ին, 2022թ․

Ռուս-ուկրաինական պատերազմում կողմերը հաղորդում են միայն հակառակորդի կորուստների մասին, լռելով, կամ հազվադեպ խոստովանելով սեփական զինուժի կորուստները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի հայտնել է, որ փետրվարի 24-ից ի վեր հարվածել է Ուկրաինայի 2 հազար 814 ռազմական օբյեկտների։ Շարքից հանել են 11 ռազմական օդանավակայան, 13 հրամանատարական կետ ու կապի կենտրոն, 139 հրետանա-զենիթային համակարգ, 104 բազմակի արձակման հրթիռային կայան, 974 տանկ ու զրահամեքենա, 727 զինվորական մեքենա, 97 անօդաչու թռչող սարք։

Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբը նույն օրը ներկայացրել է իր տվյալները՝ ոչնչացվել է ռուսական զինուժի 1070 զինվորական մեքենա, 317 տանկ, 120 հրետանային համակարգ, 28 հակաօդային պաշտպանության համակարգ, 49 օդանավ, 81 ուղղաթիռ, 3 նավ, վեց տասնյակ վառելիքի ավտոցիստեռներ ու երեք անօդաչու թռչող սարք։

Ո՛չ ռուսական, ո՛չ ուկրաինական կողմի հայտնած տվյալները անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։

XS
SM
MD
LG