Ռուսական օդուժը երեկ ռմբակոծել է շրջափակված Մարիուպոլ քաղաքի ծննդատունն ու մանկական հիվանդանոցի շենքը։ Այս մասին հաղորդում է ուկրաինական կողմը, ցուցադրելով ռմբակոծության հետևանքները՝ եռահարկ շենքը խիստ վնասվել է, հրդեհվել, ներսում փլատակներ կան, հաղորդվում է վիրավորների մասին։
Կրեմլը հերքում է ռուսական ուժերի կողմից քաղաքացիական հաստատությունների թիրախավորումը։
Սպիտակ տունը դատապարտել է հարձակումը, այն համարելով բարբարոսություն։ Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Սաքին ասել է․ «Սարսափելի է տեսնել ռազմական ուժի կիրառման նման բարբարոսություն ինքնիշխան երկրում անմեղ քաղաքացիներին հետապնդելու համար»։
Ուկրաինական կողմի տվյալներով՝ փետրվարի 24-ից հետո ռուսական ուժերի հարձակումների հետևանքով 67 երեխա է զոհվել։