Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկվա հեռուստաելույթում ասել է, որ ռուսական ուժերի ռմբակոծությունները ոչնչացում են հիվանդանոցներ, դպրոցներ, եկեղեցիներ, տներ, սպանվում են խաղաղ բնակիչներ ու երեխաներ։
«Ծննդատան ռմբակոծումը դրա վերջին ապացույցն է, ապացույց, որ տեղի է ունենում ուկրաինացիների ցեղասպանություն»,-ասել է Զելենսկին։
Ռմբակոծվող քաղաքներից խաղաղ բնակիչներին տարհանելու մասին նա ասել է, որ իշխանությունները մարտի 10-ին ևս պլանավորում են 6 ճանապարհներ բացել խաղաղ բնակիչներին տարհանելու համար։ Ուշադրության տակ են լինելու ծանր հրետակոծությունների ենթարկվող Իզյումն ու Մարիուպոլը։
Զելենսկին հայտնել է, որ մարտի 9-ին երեք քաղաքներից հումանիտար միջանցքներով դուրս է բերվել 35 հազար մարդ։