Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վահագն Խաչատրյանին, աջակցելու պատրաստակամություն հայտնել


Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ « Հանրապետության նախագահի բարձր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու առթիվ»:

«Հանրապետության նախագահի պաշտոնը Դուք ստանձնում եք մեր երկրի ու ժողովրդի համար չափազանց բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում, երբ առկա են հրատապ լուծում պահանջող բազում ներքին և արտաքին խնդիրներ», - ասել է Արմեն Սարգսյանը՝ շարունակելով․ - «Շնորհավորանքիս հետ մեկտեղ՝ Ձեզ մաղթում եմ առողջություն, որը կարևորագույն նախապայմաններից մեկն է, որպեսզի կարողանաք հաջողությամբ և հաստատակամությամբ պաշտպանել և առաջ մղել մեր երկրի շահերը, արժանապատվորեն ծառայել հայոց պետությանն ու ժողովրդին»:

Կարևորելով հայրենիքի և ժողովրդի անվտանգ և բարեկեցիկ ապագան՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ պատրաստ է աջակցել Խաչատրյանին՝ իր հնարավորությունները, փորձը, կապերը, ներուժը ծառայեցնել ի նպաստ ուժեղ և կայուն պետականության։

Երեկ Ազգային ժողովում 71 կողմ քվեով նախագահ ընտրվեց Վահանգն Խաչատրյանը: Խորհրդարանական ընդդիմությունը, ինչպես և հայտարարել էր, բոյկոտեց ընտրությունը: Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին էր անակնկալ հրաժարական տվել՝ որպես հիմնական պատճառ նշելով իր սահմանափակ լիազորությունները:

XS
SM
MD
LG