Գերմանիայի իշխանությունները Համբուրգում կալանքի տակ են վերցրել պատժամիջոցների տակ ընկած ռուսաստանցի միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի զբոսանավը։ Այս մասին հաղորդում է Forbes-ը՝ վկայակոչելով զբոսանավային բիզնեսի երեք տարբեր աղբյուրներ։
156 մետր երկարությամբ «Դիլբար» շքեղ զբոսանավը գնահատվում է 600 միլիոն դոլար։ Անցած հոկտեմբերից այն վերանորոգվում էր Համբուրգի նավաշինական ձեռնարկությունում։
Ուսմանովի ներկայացուցիչներից դեռ մեկնաբանություն չկա։