Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 631-ով, բուժվածներինը՝ 1463-ով, գրանցվել է մահվան ևս 20 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 631-ով՝ հասնելով 419 հազար 423-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 20 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1463-ով և հասել 399 հազար 704-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 հազար 183 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 888 հազար 510-ի։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 433-ի:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 9 հազար 681 մարդ։

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 52 դեպք

Արցախում երեկ իրականացվել է 256 թեստավորում, որից հաստատվել է 52-ը:

Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ այս պահին հիվանդությունից ստացիոնար բուժում է ստանում 56 քաղաքացի:

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 8971 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2866 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 32 դեպք է արձանագրվել:

XS
SM
MD
LG